ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
: 
«Երևանի Գարեջուր» ՓԲԸ-ն փնտրում է Փաստաթղթավարման Մասնագետ: Գործառույթները ներառում են՝ փաստաթղթերը ներկայացնել, տեղափոխել տարբեր բաժիններ հաստատելու և ստորագրելու համար, հարկ եղած դեպքում փաստաթղթերը նաև տանել առձեռն տարբեր գործընկերների։
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄՆԵՐ
: 
- Աշխատանքային փորձը պարտադիր չէ;
- Լինել ակտիվ և աշխույժ;
- Ուսանողները և նոր ավարտած թեկնածուները կարող են դիմել:
ԴԻՄԵԼՈւ ԿԱՐԳԸ
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը
[email protected] էլ. հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը («Փաստաթղթավարման Մասնագետ»):
Խնդրում ենք Ձեր նամակում հստակ նշել, որ այս աշխատանքի հնարավորության մասին տեղեկացել եք Կարիերայի կենտրոնի վեբ-կայքից և նշեք կայքի հղումը՝ www.careercenter.am։ Շնորհակալություն.
ԱՇԽԱՏԱՎԱՐՁ
: 
150,000 ՀՀ դրամ, առձեռն աշխատավարձ
ԿԱԶՄԱԿԵՐՊՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ
: 
ProfEx LLC is an Armenian organization.