ТИП КОНКУРСА
: 
Ռեզյումեների ներկայացման հայտարարություն
ПОДРОБНОЕ ОПИСАНИЕ
: 
ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը փնտրում է բարձր որակավորմամբ մասնագետների, որոնք կցուցաբերեն տեխնիկական աջակցություն Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացվող ջրային անվտանգությանը վերաբերող համայնքային ծրագրերին։ Ծրագրի նպատակն է աջակցել արդյունավետ անդրսահմանային համագործակցությանն ու ջրային ռեսուրսների կառավարմանը Հարավային Կովկասում։ Սա բազմամյա ծրագիր է, որն իրականացվում է Դելոյթ Քոնսալթինգ Էլ Էլ Սի-ի և ֆինանսավորվում ԱՄՆ ՄԶԳ -ի կողմից։
Ծրագիրն ունի չորս հիմնական նպատակ`
Նպատակ 1. Հարավային Կովկասում շրջակա միջավայրի պահպանության և ջրային ռեսուրսների կառավարման անդրսահմանային ցանցերի ամրապնդումը տարբեր մակարդակներում:
Նպատակ 2. Հարավային Կովկասի անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման վերաբերյալ շահագրգիռ կողմերի մոտեցումների ներդաշնակեցումը:
Նպատակ 3. Համայնքների խրախուսումը՝ ջրի օգտագործման նոր տեխնոլոգիաների, մոտեցումների և տնտեսական մոդելների կիրառման նպատակով, ինչը կնպաստի տարածաշրջանային ջրային ռեսուրսների բարելավված օգտագործման առավելությունների ներկայացմանը:
Նպատակ 4. Տարածաշրջանային արձագանք բնապահպանության ոլորտում համագործակցության ուղղությամբ ստեղծվող նոր հնարավորություններին:
Սույն հայտարարության նպատակն է ստեղծել ստորև ներկայացված ոլորտների փորձառու մասնագետների տվյալների բազա։ Ծրագրին դիմող մասնագետների տվյալները կուսումնասիրվեն ըստ տեխնիկական ոլորտների։ Հետևաբար, որակավորված թեկնածուների հետ կապ կհաստատվի այն ժամանակ, երբ կսահմանվեն կարճաժամկետ կամ երկարաժամկետ առաջադրանքների կարիքները: Թեկնածուներից կարող է պահանջվել աշխատել ինչպե՛ս տեխնիկական թիմի հետ, այնպե՛ս էլ անհատապես՝ ըստ նախագծի պահանջների։
Հնարավոր տեխնիկական և խորհրդատվական աջակցության ոլորտները կարող են ներառել ՝
- Ջրային գործոնով պայմանավորված աղետների ռիսկերի կառավարում (փափուկ և կոշտ բաղադրիչներ)
- Համայնքային ջրային համակարգերի բարելավում, ներառյալ՝ խմելու և ոռոգման ջրերի, հիդրոմելիորացիայի, կեղտաջրերի կառավարում (ճարտարագիտություն, իրագործելիության գնահատում, նախագծում, ծախսերի գնահատում, շահագործում և սպասարկում, ինստիտուցիոնալ ամրապնդում)
- Շրջակա միջավայրի կառավարում (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում, բնահեն լուծումներ)
- Գյուղատնտեսության և գյուղական տարածքների զարգացում
- Հիդրոլոգներ (համայնքային գետավազանային կառավարման փորձով)
ԱՄՆ ՄԶԳ Հարավային Կովկասի տարածաշրջանային ջրային ռեսուրսների կառավարման ծրագիրը փնտրում է տեխնիկական գծով բարձր որակավորմամբ մասնագետների, որոնք փորձառու են վերոհիշյալ ոլորտներում, և խրախուսում է Հայաստանի փորձագետներին դիմել ծրագրին։ Հետագա առաջադրանքների իրականցումը ենթադրում է ակտիվ այցելություններ հանրապետության մարզեր։
ТРЕБОВАНИЯ
: 
- Բակալավրի կամ մագիստրոսի որակավորում համապատասխան տեխնիկական ոլորտներում;
- Չորս և ավելի տարվա փորձ համապատասխան ոլորտներում;
- Մասնագիտական հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի սահուն իմացությունը նախընտրելի է;
- Հայաստանում նմանատիպ խնդիրների շուրջ աշխատանքային փորձը նախընտրելի է;
- Հաղորդակցման, վերլուծական լավ հմտություններ և ինքնամոտիվացիա;
- Կազմակերպչական լավ հմտություններ և մանրուքների նկատմամբ ուշադրություն;
- Միջանձնային, բանավոր և գրավոր հաղորդակցման լավ հմտություններ;
- Վերլուծական և խնդիրներ լուծելու լավ հմտություններ
ПРОЦЕДУРА ПОДАЧИ ЗАЯВОК
: 
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեները և ուղեկցող նամակները
[email protected] էլետրոնային հասցեին մինչև սույն թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 17։00։
"Դելոյթ Քոնսալթինգ Օվերսիզ Փրոջեքթս Էլ Էլ Սի" կազմակերպությունը հավասար աշխատանքային հնարավորություններ ապահովող և խտրականություններ բացառող գործատու է։
Подавая на вакансию, пожалуйста укажите Career Center как источник информации о вакансии и сайт www.careercenter.am. Спасибо!
О КОМПАНИИ
: 
USAID launched the Armenia Improved Water Management Program to refine Armenia’s
approach to water management and protection of freshwater resources. The Program is
funded by USAID and implemented by Deloitte Consulting LLP as the prime contractor and
sub-contracted by the Urban Foundation for Sustainable Development (UFSD), University of Colorado Boulder, and Regional Environmental Center for the Caucasus (REC Caucasus).
The Program has the following objectives: application of advanced technologies and tools, improved water governance, promoting and scaling best practices and innovative approaches, regional cooperation with neighboring countries, and improved access to water.